«Երբ գիտես երջանկության գինը». Սարգիս Գրիգորյանի ջերմ լուսանկարը

20:44   17 դեկտեմբերի, 2019

Դերասան Սարգիս Գրիգորյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված է դուստրերի՝ Էվայի ու Յանայի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են։ «Երբ գիտես երջանկության գինը»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված էր կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառմված էր եւ ամառային կերպարում էր։ «Սեր»,- լուսանկարն անգլերենով հակիրճ մեկնաբանել էր Սարգիս Գրիգորյանը։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել գեղեցիկ զույգին։ «Սիրում եմ ձեր զույգը։ Միշտ միասին լինեք»,- գրել էր օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE