Լիլիթ Բասյանը՝ մեղմ կերպարում

10:51   18 դեկտեմբերի, 2019

Սննդաբան Լիլիթ Բաբասյանը, որը վերջին շրջանում ներկայանում է որպես Լիլիթ Բասյան, նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Լիլիթը սեւ հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ «Դուք գիտե՞ք, որ ձեզ կարող է դավաճանել յուրաքանչյուրը։ Միակ մարդը, որը միշտ կհավատա ձեզ, դուք եք։ Երբեք մի կասկածեք ձեր ուժերին»,- հրապարակումը մակագրել է նա:

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը սեւ տաբատ էր կրում, նույն գույնի կաշվե բաճկոն։ Նա արձակել էր մազերը, իսկ ձեքին ծաղկեփունջ էր։ «Ժպտացեք, եւ աշխարհը կսկսի ժպտալ ձեզ։ Ուժը չի ծնվում, ուժն ապրում է ձեր մեջ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE