Ոճային. Հասմիկ Խոջյանի լուսանկարը Մոսկվայից

11:43   18 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարել, որն արվել է Մոսկվայում։

Instagram-ում տեղադրված լուսանկարում դերասանուհին ոճային կերպարում է։ Նա կարճ շրջազգեստ է ընտրել, որը համադրել է զոլավոր բլուզի հետ։ Հասմիկը սեւ, երկարաճիտ կոշիկներ է ընտրել ու պարզ սանրվածք։ Կերպարն ամբողջացրել է գոտին։

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում։ Հասմիկը սեւ, կարճ զգեստ էր ընտրել, որն ընդգծել էր նրա կազմվածքը։ Դերասանուհին արտահայտիչ շպարով էր, մուգ գույնով ընդգծված էին շուրթերը։ Որպես աքսեսուարներ՝ Հասմիկը արեւային ակնոց էր կրում եւ գոտի։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկները։



© NEWS.am STYLE