Թագուհի Լետիցիան՝ Hugo Boss-ի վարդագույն կոստյումով

12:44   18 դեկտեմբերի, 2019

Իսպանիայի Լետիցիա թագուհին հերթական անգամ ցույց է տվել անթերի ոճը։ Մադրիդյան թագավորական պալատում ցուցադրության մասնակցելու համար երկրի առաջին տիկինն էլեգանտ կերպար է ընտրել։

Լետիցիան կրում էր Hugo Boss ապրանքանիշի կոստյումը եւ Carolina Herrera-ի սպիտակ բլուզը։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները եւ իսպանացի ոսկերիչ Karen Hallam-ի խոշոր մատանին։

Ի դեպ, թագավորական ընտանիքների շատ ներկայացուցիչներ հաճախ են տեղական ապրանքնիշերի հագուստ ընտրում, ինյչը վերջիններիս համար հիանալի գովազդ է։ Թագուի Լետիցիան, որը հայտնի է իր անթերի ոճով, հաճախ են նկատում իսկական դեմոկրատական ապրանքանիշերի, այդ թվում Zara-ի, Uterque-ի, Massimo Dutti-ի հագուստով։  

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images



© NEWS.am STYLE