«Ծիծաղիր աչքերով, գրկիր հոգով, ժպտա սրտով». Մերի Մակարյան

14:48   18 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Մերի Մակարյանը, որն ամիսներ առաջ առաջին անգամ մայր է դարձել, նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում դերասանուհին պատկերված է ավտոմեքենայում։ Նա արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ «Ծիծաղիր աչքերով, գրկիր հոգով, ժպտա սրտով»,- հրապարակումն անգլերենով մակագրել է երիտասարդ մայրիկը։

Օրեր առաջ հրապարակված կադրում հաղորդավարուհին ամուսնու հետ էր։ Զույգը գեղեցիկ հանգուստով էր․ Մերին կրում էր սեւ երանգի հանդերձանք, իսկ նրա կերպարը համալրել էին բարձրակրունկներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE