«Նոր տարին սլանում է մեզ մոտ». Լիա Զախարյանի լուսանկարը

16:44   18 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին երկար կարմիր բաճկոն է կրում։ Նա բարձրակրունկ երկարաճիտներ է ընտրել, կերպարն ամբողջացրել մեղմ շպարով ու պարզ սանրվածքով։ Մեկնաբանությունների հատվածում Լիան մեջբերել է «Դիսկոտեկա ավարիա» խմբի հայտնի երգից մի փոքր հատված. «Նոր տարին սլանում է մեզ մոտ, շուտով տեղի կունենա ամեն ինչ, կկատարվի այն, ինչ տեսնում ենք երազում»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին միջին երկարության, պուտավոր ու վառ զգեստ էր կրում։ Լիան այն համադրել էր երկարաճիտ սեւ կոշիկների հետ։ Լիան արձակել էր մազերն ու նուրբ շպար ընտրել։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրան։ «Գեղեցկուհի»,- գրել էր օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE