Ոճային ակնոց, ընդգծված շուրթեր. Աստղիկ Սաֆարյանի ձմեռային կերպարը

18:41   18 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ վերարկու է կրում, նույն գույնի շարֆ։ Նա արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Ոճային երգչուհին ձմեռային կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին մուգ գույնի, պատռված ջինսե տաբատ էր կրում։ Երգչուհին վառ գունի բլուզ էր ընտրել, որը համադրել էր սեւ գոտու հետ։ Աստղիկը հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել սեւ գլխարկով ու ակնոցով։

Գլխավոր լուսանկարը՝ @piloyan_photography



© NEWS.am STYLE