Աֆրիկյան հյուսքեր, վառ շպար. Տաթեւիկ Ադումյանի հմայիչ կերպարը

22:39   18 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Լուսանկարը՝ @goar_muradyan

Instagram-ում հրապարակված լուսանակրում դերասանուհին աֆրիկյան հյուսքերով է։ Նա կարմիր հագուստ է կրում, նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ Դերասանուհին մեկնաբանություններում անգլերենով գրել է. «Ոչ ոք կարիք չունի ինքնակենսագրական գրելու, որովհետեւ յուրաքանչյուրի կյանքը արդեն իսկ թաքնված է նրա հայացքում»։

View this post on Instagram

A post shared by Tatevik Adumyan (@adumyantatevik) on

Հիշեցնենք՝ ավելի վաղ Տաթեւիկը հոլովակ էր հրապարակել մայրիկի հետ ու նրան շնորհավորել ծննդյան օրվա առիթով։ «Իմ շատ սիրելի Մայրիկ, շնորհավորում եմ ծնունդդ, Մամա ջան։ Ուզում եմ, որ դու միշտ լինես առողջ և երջանիկ, որ մենք ավելի հաճախ հանդիպենք, որ խոսենք, քայլենք, միասին նոր տեղեր այցելենք։ Որ դու միշտ սիրված և սիրելի մարդկանցով շրջապատված լինես։ Միայն ես գիտեմ, թե դու ինչ մեծ դեր ես ունեցել և ունես իմ կյանքում, թերևս՝ ինչպես ցանկացած մայր իր երեխայի կյանքում: Շնորհակալ եմ, որ չնայած բազում դժվարություններին մեզ՝ երեխաներիդ պատվով մեծացրել ես։ Շնորհակալ եմ, որ կաս ու իմ թանկագին և գեղեցիկ մաման ես, և միշտ կլինես»։



© NEWS.am STYLE