Ո՞ր երգիչների մասնակցությամբ ի՞նչ շոու-ծրագրեր են առաջարկում երեւանյան ժամանցավայրերն Ամանորի գիշերն ու որքա՞ն կարժենա մեկ անձի տոմսը

17:31   18 դեկտեմբերի, 2019

Ամանորն ամենահրաշալի առիթն է ընտանիքի անդամներով եւս մեկ անգամ համախմբելու եւ միասին տոնելու գալիք տարվա սկիզբը: Սա այն տոնն է, որը միշտ պետք է նշել բարձր տրամադրությամբ ու ժպիտներով, չէ՞որ ասում են՝ տարին ինչպես դիմավորես, այնպես էլ այն կանցնի:

Ընտանեկան ջերմ մթնոլորտից զատ՝ ինչպես ամեն տարի, այս տարի եւս շատերը, միգուցե, Ամանորը դիմավորեն Հանրապետության հրապարակում, որտեղ 23:00-ից հատուկ հայերի համար ելույթ է ունենալու սերբ հայտնի երաժիշտ եւ երգահան Գորան Բրեգովիչը:

Ամանորը, սակայն, կարող եք նշել նաեւ մի շարք ժամանցային կենտրոններում, որոնցից յուրաքանչյուրն էլ այդ օրվա համար պատրաստել է հատուկ շոու-ծրագիր՝ հրավիրելով հայ հայտնի կատարողների եւ ոչ միայն:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է Երեւանի մի քանի ժամանցավայրերի շոու-ծրագրերը, մենյուն եւ գները:

Dvin Music Hall

Dvin Music Hall-ի ամանորյա շոուն կրելու է Once Upon A Time at Dvin խորագիրը: Այն ներկայացնելու է ամանորյա հեքիաթ՝ հայտնի ստեղծագործությունների ուղեկցությամբ:

Հագեցած շոու-ի մեկնարկը տրվելու է 22:30-ից: Երեկոյի ընթացքում կներկայացվեն ջազային, դասական եւ ժողովրդական հայտնի հիթեր, որոնք կկատարեն Արա Մարտիրոսյանը, Karen Sevak դուետը, Սոնա Շահգելդյանը, Արամ MP3-ը, Me Project-ը, Արամեն, Սոնան եւ այլ հայտնի կատարողներ եւ պարային խմբեր: Համերգը կվարեն Պոնչն ու Տոման: Մենյուում կառաջարկվեն ամանորյա սեղանին հատուկ տաք եւ սառը ուտեստներ, խորտիկներ, նախուտեստներ եւ ըմպելիքներ:

1 անձի համար տոմսը կարժենա 80 000 եւ 120 000 դրամ:

«Բելլաջիո»

«Բելլաջիո» ռեստորանային համալիրում ամանորյա շոու ծրագիրը սկսվելու է 23:00-ից: Լինելու են անակնկալներ՝ մեկնարկը տալու են Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Շոուն վարելու են Սամվել Գրիգորյանն ու Մաշա Մատվեեւան: Տոնական երեկոյի ընթացքում ելույթ են ունենալու հայտնի երգիչներ Գայա Արզումանյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Ռուզան Ավետիքյանը, Նիկ Էգիբյանը, Լուսինե Պողոսյանը, Սարո Թովմասյանը եւ «Բելլաջիո» բենդը:

Ամանորյա սեղանին կմատուցվեն տաք եւ սառը ուտեստներ, այդ թվում՝ աղցաններ, նրբաբլիթ, խորոված, նախուտեստներ եւ ըմպելիքներ:

Մեկ անձի տոմսն արժե 50 000 դրամ:

Prime Hall

Prime Hall ռեստորանի ամանորյա տոնական շոու-ի մեկնարկը տրվելու է 22:30-ից:  Տոնական ծրագիրը նախատեսված է լինելու ամբողջ ընտանիքի համար, այն վարելու են Անահիտ Կիրակոսյանն ու Կարեն Հովհաննիսյանը: Ելույթ են ունենալու Prime բենդը, Կարոլինա Խարատյանը, իսկ երեկոյի հատուկ հյուրը Արկադի Դումիկյանն է:

Բացի աղցաններից, ըմպելիքներից եւ նախուտեստներից՝ մենյուում ներառված կլինի երկու տաք ուտեստ՝ խորոված եւ հավի մեդալիոն:

Մեկ անձի համար նախատեսված տոմսի արժեքը 35-ից 45 000 դրամ է:

Novella Music Hall

Novella Music Hall-ում շոուն սկսվում է 23:00-ից: Հագեցած շոու ծրագրի ընթացքում ելույթ կունենան Արսեն Սաֆարյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Ռուզան Ավետիքյանը, Միհրան Ծառուկյանը, Վարդան Բադալյանը, Նարեկ Բավեյանը, Ռուզան Անդրեասյանը, Սենչը, Լենա Ղազարյանը, Անուշիկ Ավագյանը, Ջորջը, Մառան,  Արթուր Մուսաելյանը եւ այլք: Լինելու են նաեւ խաղեր եւ անակնկալներ:

Մեկ անձի համար առաջարկվում են 20-ից 30 000 դրամի փաթեթներ:

Առաջինի մեջ ներառված կլինեն ընդեղեն, քացրեղեն եւ խմիչք, երկրորդում՝ տաք ուտեստներ եւ աղցաններ:

Varda Music Hall

Varda Music Hall-ն Ամանորը հրավիրում է նշել ժամը 01:00-ից: Հագեցած շոու ծրագրի շրջանակում ելույթ կունենան ակումբի հայտնի երգիչներից Իրինա Հարությունյանը, Ռիփին, Լիլիթ Կարապետյանը, Իվետա Եդիգարյանը, Մալին, Յանա Գրիգորյանը, Դեւիդ Ռեյը, Պարույր Գրիգորյանը, Հրանտ Իշխանյանը, ինչպես նաեւ՝ տարբեր պարային խմբեր: Միջոցառումը կվարի հաղորդավար եւ դերասան Սուրեն Փահլեւանյանը:

Մենյուն ներառված կլինի ամանորյա սեղանին հատուկ տաք եւ սառը ուտեստներով եւ ըմպելիքներով:

Մեկ անձի համար տոմսն արժե 20 000 դրամ:

Ամանորյա ծրագրեր կունենան նաեւ մյուս համալիրները, որոնցից, գրեթե, բոլորի ծրագիրը կարող եք գտնել տվյալ կենտրոնի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերում:



© NEWS.am STYLE