Գայթակղիչ կերպար, մարմինն ընդգրկող զգեստ․ Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը

10:43   19 դեկտեմբերի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Անահիտ Սիմոնյանը միկրոլբոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Երգչուհին կերպարանք է ընդունել թավշյա, մարմինն ընդգծող սեւ երանգի զգեստով։ Անահիտը վառ շպարով է, վարսերը կարճ են։ Հրապարակմանը կից նա ռուսերեն լեզվով գրել է․ «Մեջքդ ուղիղ պահիր, աշխարհը ուսերիդ վրա չէ, այն ոտքերիդ տակ է...»։

Ավելի վաղ հրապարակած լուսանկարում Անահիտը ներկայացել էր ձմեռային կերպարում։ Երգչուհին կերպարանք էր ընդունել հսկայական տոնածառի ֆոնին, նա նստած էր սառցե գահին։ Անահիտը կրում էր սվիտեր, ջինսե տաբատ, բաց երանգի երկարաճիտներ, ձմեռային, տաք կիսավերարկու։

Լուսանկարը՝ arginephoto



© NEWS.am STYLE