Վերադարձ 80-ականներ. Քիմ Քարդաշյանն ուլտրակարճ զգեստով երեկույթի է գնացել

14:16   19 դեկտեմբերի, 2019

Քարդաշյան-Ջեններ քույրերի գրաֆիկն ամբողջությամբ հագեցած է. նրանք սուրբծննդյան միջոցաrումների են մասնակցում, անձամբ երեկույթ են կազմակերպել։ Ընդ որում, թե ոչ սովորական վայրում, այլ Nobu ռեստորանում։ Իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի համար սա հանրությանը հերթական անգամ հանդուգն կերպով զարմացնելու առիթ է։ Այս անգամ նա հանրությանն է ներկայացել ամբողջությամբ սեւ հագուստով՝ համարձակ զգեստ, երկարաճիտ կոշիկներ եւ նույն երանգի զուգագուլպաներ։

«80-ականների դիսկոտեկ» ոճով ուլտրակարճ զգեստը հերթական անգամ ընդգծել է Քիմի կազմվածքը եւ առանձնացրել դեկոլտեի հատվածը։ Կերպարին շքեղություն էին հաղորդում մետաղական փայլով զուգագուլպան եւ մինչեւ ծնկների հատվածը հասնող կոշիկները։

Քարդաշյանը հրաժարվել էր աքսեսուարներից. միայն երեկոյան դիմահարդարում էր ընտրել՝ արձակելով մազերը։ Ի դեպ, Քիմ Քարդաշյանի կոսմետիկայի ապրանքանիշի արժեքն այս տարի հասել է գագաթնակետին եւ գնահատվում է 100 մլն դոլար։ Աստղը զուգահեռաբար թողարկվել է ներքնազգեստի SKIMS ապրանքանիշը։ Այնպես որ, նա հաստատ նշելու բան ունի։

Լուսանկարները՝ Backgrid, Instagram



© NEWS.am STYLE