Victoria's Secret-ի մոդել, գեղեցկուհի Բրիջիթ Մալկոլմը լուսանկարվել է թոփլես

15:14   19 դեկտեմբերի, 2019

Ավստրալացի 28-ամյա մոդել Բրիջիթ Մալկոլմը, որը հայտնիություն է ձեռք բերել Victoria's Secret ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրություններում մասնակցությունից հետո, թոփլես լուսանկար է հրապարակել։

Լուսանկարում Մալկոլմը պատկերված է լոգասենյակում, միայն բարձր գոտիով անդրավարտիք է կրում, իսկ կուրծքը ծածկել է ձեռքերով։

Երկրպագուները հավանության են արժանացրել մոդելի նոր հրապարակումը, որն ավելի քան 11 հազար լայք է հավաքել։ «Քո արտաքինը նույնքան հիասքանչ է, որքան ներքինը», «շատ գեղեցիկ ու սեքսուալ», «հիասքանչ մարմին»,- մեկնաբանություններում գրել են նրանք։  

Նախորդ տարվա մարտին՝ լողազգեստով նկարահանումների ընթացքում, Բրիջին Մալկոլմին ամոթանք էին տվել գիրության համար։ Մոդելը հայտնել էր, որ նկարահանման ընթացքում օգնականներից մեկը մշտապես, ծաղրալից նայել է իր որովայնին։ Երբ Բրիջիտը դիմել է նրան՝ հասկանալու համար պատճառը, նա չի պատասխանել եւ նույնիսկ դժվարացել է բարձրացնել աչքերն ու դեմքին նայել։

Աղբյուրը՝ Lenta.ru, Instagram 



© NEWS.am STYLE