Երեւանի մետրոպոլիտենի մասին հարցը՝ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի պատմության ընթացքում ամենաբարդերի շարքում

13:11   19 դեկտեմբերի, 2019

Adme.ru պարբերականը հրապարակել է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի ռուսական տարբերակի պատմության ընթացքում ամենաբարդ հարցերի ցանկը։

Ամենաբարդերի ցանկում է սովետական մետրոպոլիտենի մասին հարցը։ Լեոնիդ Պանյուկովը 2012թ.-ին պետք է պատասխաներ, թե սովետական քաղաքներից որում է մետրոն ավելի վաղ հայտնվել։

Որպես պատասխան՝ նրկայացված էին կովկասյան երեք հանրապետությունների մայրաքաղաքներ՝ Երեւանը, Թբիլիսին եւ Բաքուն, ինչպես նաեւ Բելառուսի մայրաքաղաք Մինսկը։ «Պանյուկովը չգիտեր, որ ԽՍՀՄ-ում Մոսկվայից, Լենինգրադից եւ Կեւից հետո չորրորդ մետրոպոլիտենը Թբիլիսիինն է (1966): Եվ վերցրեց 1,5 մլն գումարը։ Այդ գումարով կարելի է մեկնել ե՛ւ Վրաստան, ե՛ւ Հայաստան, ե՛ւ Բելառուս, ե՛ւ Ադրբեջան։ Եվ ոչ մեկ անգամ»,- գրում է պերբերականը։

Երեւանի մետրոպոլիտենը բացման թվով երրորդն է Թբիլիսիից ու Բաքվից (1967թ.) հետո։ Երեւանում մետրոն հայտնվել է 1981թ.-ի մարտին, Մինսկում՝ երեք տարի անց։

Լուսանկարները՝ NEWS.am STYLE, Երեւանի մետրոպոլիտենի Facebook-յան էջ 



© NEWS.am STYLE