Կարմիր շրթներկ. Անժելա Սարգսյանի հմայիչ կերպարը

14:45   19 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարդում դերասանուհին պարզ սանրվածքով է, արձակել է մազերը։ Նա նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին՝ շուրթերը ներկելով կարմիր շրթներկով։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, վանդակավոր շրջազգեստ էր կրում եւ կաշվե բաճկոն։ Անժելան հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, իսկ կերպարն ամբողջացրել էին երկարաճիտ կոշիկները։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE