«Սկզբից ես եմ քեզ սիրել». նոր լուսանկարներ Լիլուի հարսանիքից

22:49   19 դեկտեմբերի, 2019

Լիլուի կյանքում օրերս կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել։ Երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, ամուսնացել է սիրելիի՝ Արկադի Վարդանյանի հետ։

Երգչուհին Instagram-յան էջում արարողությունից նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք հուզել են հետեւորդներին։ Կադրերում պատկերված է նաեւ երգչուհու որդին, որի ձեռքին հետեւյալ գրությունն է. «Սկզբից ես եմ քեզ սիրել»։ Մյուս կադրերում երգչուհու ամուսինը գրել է նրա որդուն։ Հետեւորդները շտապել են դրական մեկնաբանություններ թողնել։

Հիշեցնենք՝ հարսանիքի մասին հետեւորդներին հայտնել էր հենց երգչուհին։ Նա եկեղեցում պսակադրության ժամանակ ուղիղ միացում էր կազմակերպել, ապա լուսանկարներ հրապարակել կարեւոր օրվանից։



© NEWS.am STYLE