«Տոներն են մոտենում». Սոնա Ռուբենյանի ոճային կերպարը

20:43   19 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին ոճային կերպարում է։ Նա կաշվե զգեստ է կրում, որը համադրել է երկարաճիտ կոշիկների հետ։ Երգչուհին հավաքել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։  Մեկնաբանությունների հատվածում Սոնան օգտագործել է «Տոներն են մոտենում» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ էր կրում։ Սոնան նախապատվություն էր տվել նուրբ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Որպես աքսեսուար՝ երգչուհին սեւ գլխարկ էր ընտրել։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել։



© NEWS.am STYLE