«Ծնունդդ շնորհավոր, իմ մամա». Աստղիկ Սաֆարյանի ընտանեկան լուսանկարն ու շնորհավորանքը մայրիկին

21:41   19 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել մայրիկի ծննդյան օրը։

Instagram-յան էջում հրապարակված ընտանեկան կադրերում երգչուհին շքեղ տեսք ունի, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ծնունդդ Շնորհավոր, իմ Մամա, կներես, որ ինձ միշտ ԹՎՈՒՄ է, թե դու հավերժ ես։ Սիրում եմ քեզ շատ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ վերարկու էր կրում, նույն գույնի շարֆ։ Նա արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Ոճային երգչուհին ձմեռային կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE