«Հայտարարում եմ անկեղծության ժամ»․ Սոֆի Մխեյանի հմայիչ կերպարը

23:41   19 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ եւ գեղեցիկ կերպարում։ Երգչուհին նուրբ ու քնքուշ շպարով է․ գեղեցիկ վարսահարդարմամբ։ Կրում է սեւ երանգի հագուստ․ տաբատ, վերնաշապիկ, պիջակ, կիսաերկարաճիտներ։ Երգչուհին հրապարակմանը կից դիմել է հետեւորդներին՝ գրելով․ «Հայտարարում եմ անկեղծության ժամ. մեկնաբանություններում նշեք բնավորության գիծ, որ ամենաշատն է ձեզ նյարդայինացնում ձեր ընկերոջ/ընկերուհու մեջ:  Ամենահամարձակները կարող նշել նաեւ բնավորության տեր ընկեր/ընկերուհիներին»:

Ավելի վաղ հրապարակած լուսանկարում երգչուհին վառ, միեւնույն ժամանակ շատ նուրբ շպարով էր․ արտահայտիչ աչքեր, նուրբ երանգի շուրթեր։ Կրում էր ուսը բաց, սեւ երանգի վերնաշապիկ։ Սոֆիի երկրպագուները կադրին կից արտահայտել էին իրենց հիացմունքն ու բազում դրական գրառումներ կատարել։



© NEWS.am STYLE