«Չիկագոն քո նմանակն է». Քիմ Քարդաշյանը հիացրել է ընտանեկան լուսանկարներով

13:41   20 դեկտեմբերի, 2019

Քիմ Քարդաշյանը յուրաքանչյուր անգամ կարողանում է առաջացնել երկրպագուների հետաքրքրությունն ու նրանց հուզել ընտանեկան գեղեցիկ կադրերով։ Օրեր առաջ 39-ամյա հայուհու որդին՝ Սեյնթը, նշել է ծննդյան 4-րդ տարեդարձը, եւ Քիմը ժամեր առաջ լուսանկարներ է հրապարակել այդ առիթով կազմակերպված տոնից։

Քանյեի ու Քիմի չորսամյա որդին պաշտում է ամենն, ինչ կապված է դինոզավրերի հետ։ Այդ պատճառով աստղային զույգը որդու համար յուրօրինակ տոն էր կազմակերպել՝ այգին զարդարելով Յուրյան դարաշրջանի վերաբերյալ ֆիլմաշարքի դեկորով։

Հրապարակված նոր կադրերում կարելի է նկատել Քանյե Ուեսթին, որը գրկել էր մեկամյա Չիկագոյին ու լայն ժպտում էր, Քիմի մորը՝ Քրիս Ջեններին, հոբելյարին՝ Սեյնթին։ «Ավելին Սեյնթի ծննդյան օրվանից»,- Instagram-ում հրապարակումը մակագրել է Քիմը եւ առաջացրել հետեւորդների հիացմունքը։ Վերջիններս հիացել են հայուհու ընտանիքով ու հիացական մեկնաբանություններ գրել նրա կրտսեր դստեր՝ Չիկագոյի մասին։ «Չի Չին քո նմանակն է»,- նկատել է հետեւորդներից մեկը։  

Լուսանկարները՝ Instagram/kimkardashian



© NEWS.am STYLE