Բարձրակրունկներ, կարճ, ոճային շրջազգեստ. Անժելա Սարգսյանի նոր լուսանկարը

15:48   20 դեկտեմբերի, 2019

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին ոճային կերպարում է։ Նա սեւ, ծաղկային նախշերով զարդարված շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Անժելան սեւ, երկարաճիտ բարձրակրունկներ է կրում եւ նախապատվություն է տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պարզ սանրվածքով էր, արձակել էր մազերը։ Նա նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին՝ շուրթերը ներկելով կարմիր շրթներկով։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE