Ոճային ու շքեղ. Լուսինե Թովմասյանի լուսանկարը

16:49   20 դեկտեմբերի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն փալուն զգեստ է կրում, որն ընդգծել է երկու երեխաների մայրիկի գեղեցիկ կազմվածքը։ Նա զգեստը համադրել է երկարաճիտ կոշիկների հետ։ Լուսինեն պարզ սանրվածք է ընտրել, իսկ նուրբ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Լուսանկարներն արվել է Նոր տարվա գլխավոր ատրիբուտներից մեկի՝ տոնածառի ֆոնին։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել, իսկ նրանցից մեկը նշել է. «Անհավանական է, որ ընդամենը ամիսներ առաջ բալիկ եք ունեցել»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լուսինեն սեւ հագուստ էր կրում, արձակել էր մազերը եւ նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր ժամացույցը։ «Ես չեմ կարող պատկերացնել Նոր Տարին առանց ձյան: (մի տեսակ շատ տաք եղանակ ա) Դուք սպասո՞ւմ եք առաջին ձյանը»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE