Մրայա Քերին Սուրբ ծննդին ընդառաջ թողարկել է «All I Want for Christmas Is You» տեսահոլովակի նոր տարբերակը (վիդեո)

19:11   20 դեկտեմբերի, 2019

Սուրբծննդյան ծանոթ հիթերն այս օրերին ամենատարածվածն են. նախ հանրությանն ուրախացրրին «Wham» խմբի «Last Christmas» տեսահոլովակի ռեստավրացված տարբերակով (հոլովակը 80-ականների կեսերին է նկարահանվել, այժմ այն հնարավոր է դիտել 4К չափով)։ Իսկ այժմ երկրպագուներին որոշել է ուրախացնել նաեւ 49-ամյա Մրայա Քերին. նա կրկին կատարել է «All I Want for Christmas Is You» սուրբծննդյան հիթը։

Պրեմիերան նվիրված է ալբոմի 25-ամյակին, որում ներառված էր երգը, իսկ Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականին այն հասել է միայն այս տարի։

Բացի այդ՝ երգչուհին որոշել է նաեւ վերաթողարկել  «Merry Christmas» ալբոմը։ Բացի օրիգինալ ալբոմից՝ այն կներառի 1994թ-ի Mariah's St John The Divine Benefit համերգի՝ նախկինում չթողարկված կենդանի ձայնագրություններ, ինչպես նաեւ ռեմիքսներ։



© NEWS.am STYLE