«Էլեգանտ». Անահիտ Սիմոնյանը՝ վառ, կարճ զգեստով

19:49   20 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգիչ Հայկոյի կինը կարմիր, կարճ զգեստ է կրում, որն անռանձնանում է խորը դեկոլտեով։ Զգեստն ընդգծել է երգչուհու գեղեցիկ կազմվածքը։ Անահիտ Սիմոնյանը պարզ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպարով է։ «Էլեգանտ»,- լուսանկարը մեկնաբանել է հետեւորդներից մեկը։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Անահիտ Սիմոնյանը թավշյա, մարմինն ընդգծող սեւ զգեստ էր կրում։ Երգչուհին վառ շպարով էր, կարճ մազերով։ Հրապարակմանը կից նա ռուսերեն լեզվով գրել էր․ «Մեջքդ ուղիղ պահիր, աշխարհը ուսերիդ վրա չէ, այն ոտքերիդ տակ է...»։



© NEWS.am STYLE