Արքայադուստր Ժասմին՝ նույն ինքը Անֆիսա Չեխովա․ հաղորդավարուհին կրկին ներքնազգեստով է

13:03   21 դեկտեմբերի, 2019

Անֆիսա Չեխովան, կարծես, տարվել է արաբական հեքիաթներով։ Համենայնդեպս, Instagram-ում նրա վերջին լուսանկարը հենց այդ մասին է խոսում՝ «կախարդական արտեֆակտ» արաբական նախշով, գեղեցիկ ներքնազգեստ․․․

«Դե ինչ, կարոտե՞լ եք ներքնազգեստով իմ լուսանկարները։ Կարծում եք, խելքս թռցրել եմ։ Ոչ։ Ես դեռ նույն կերպ, իմ կերպարում եմ։ Կան նուդիստներ, իսկ ես «ներքնազգեստամոլ եմ»։  Կարող եմ հաց չուտել, բայց գեղեցիկ ներքնազգեստով կշրջեմ», - հրապարակմանը կից գրել է Չեխովան։

Կադրում Անֆինսան կրում է  նուրբ ժանյակով ներքնազգեստի կապույտ հավաքածու, որն ընդգծել է նրա «ախորժելի» բարեմասնությունները։ ««Ալադդինից» հայտնի արքայադուստր Ժասմինը պետք է լինի հենց այսպիսին», «Ուխ, ինչ գեղեցիկ կուժ է», — կատակել են երկրպագուները:

Աղբյուրը՝ 5 канал



© NEWS.am STYLE