«Ինչու՞ նմանվել Բեյոնսեին»․ հասարակությունը դժգոհ է Քիմ Քարդաշյանի մաշկի գույնից (ֆոտո)

11:11   21 դեկտեմբերի, 2019

Քիմ Քարդաշյանը դարձել է նորաձեւության նոր նկարահանումների հերոսուհի, սակայն լուսանկարներն աստղի երկրպագուների շրջանում վրդովմունքի մի մեծ ալիք են  առաջացրել:

Քանյե Ուեսթի կինը, ինչպես հայտնի է, դարձել է 7Hollywood-ի նոր շապիկի դեմքը՝ ներկայանալով Էլիզաբեթ Թեյլորի կերպարում՝ կարճ կեղծամ, 60-ականների ոճով դիմահարդարում։

Չնայած դիմահարդարների ջանքերին, մասնավորապես Մարիո Դեդիվանովիչի, երկրպագուները կարծում են, որ աստղի մաշկն ավելի մուգ է թվում, քան իրական կյանքում կա:

«Ի՞նչ մոդա է՝ ձեզ ավելի մուգ դարձնելը։ Դա քեզ ավելի նման կդարձնի Քանյեին», «Ինչու՞ նմանվել Բեյոնսեին։ Նա սեւամորթ է, դու՝ ոչ։  Եվ այս ամենը հայտնի է բոլորին», «Հետաքրքիր է, Քիմն ինքն է խնդրել, որպեսզի այս կերպ մշակեն լուսանկարները», - վրդովված մեկնաբանություններ են կատարել երկրպագուները։ Սակայն Քիմը ոչ մի կերպ չի արձագանքել, ըստ ամենայնի նրան նման մեկնաբանություններն ամենեւին էլ չեն անհանգստացրել։  Քիմն այն աստղերից է, որը միշտ վարվում է այնպես, ինչպես ճիշտ է համարում եւ չի սխալվում։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE