Մասնագետի խորհուրդները. խոնավեցնող դիմակ չոր մազերի համար

23:33   29 հուլիսի, 2013

Ճարպագեղձերի նորմալ գործունեության համար խորհուրդ է տրվում մազարմատներին քացախով դիմակ քսել: Մի քանի օր անց ձեր մազերն ավելի թեթեւ կդառնան: Մազերի համար դիմակի բաղադրատոմս է ներկայացնում վարսահարդար Հասմիկ Դավթյանը:

Խոնավեցնող դիմակ չոր մազերի համար

Հարկավոր է այս դիմակը գործածել շաբաթը 1-2 անգամ՝ դրանք հերթագայելով բնական մթերքներից պատրաստված այլ դիմակների հետ:

Կես բաժակ գոլ ջրի մեջ 1 ճաշի գդալ մեղր եւ 1 թեյի գդալ քացախ լուծեք, լավ խառնեք: Դիմակին կարելի է 3-4 կաթիլ եթերայուղ ավելացնել:

Դիմակը քսելուց առաջ մազերը մերսող սանրով սանրեք: Հետո ակտիվ շարժումներով դիմակը քսեք վարսերին. նախ՝ մազարմատներին, հետո՝ ամբողջ երկարությամբ:

Գլուխը փաթաթեք պոլիէթիլենի տոպրակով եւ սրբիչով: Կես ժամ անց լվացեք գլուխը:



© NEWS.am STYLE