Մահացել է հայտնի մոդել եւ Ռիհաննայի ցուցադրությունների աստղ Mama Cax-ը (ֆոտո)

12:12   21 դեկտեմբերի, 2019

30-ամյա մոդել Կակսմի Բրուտուսը, որը հայտնի է Mama Cat անունով, մահացել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում։  Տխուր լուրը հայտնվել է Instagram-ի իր էջում։  Անցյալ շաբաթ նա ինքն է սոցցանցում պատմել առողջական խնդիրների մասին՝ բողոքելով որովայնի սուր ցավից։  Աղջիկը հիվանդանոցում անցկացրել է մեկ շաբաթ։

Mama Cat-ին տեղին է մարտիկ անվանելը։ Որպես քաղցկեղը վերապրած մարդ նա սովոր է միանգամից մի քանի խնդրի լուծում իր վրա վերցնել։  «Կյանքի վերջին օրերին նա պայքարել է իրեն բնորոշ կարծրությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կակսմին ծնվել է ԱՄՆ-ում, բայց կյանքի մեծ մասն անցկացրել է Հաիթիում։ Երբ աղջիկը 14 տարեկան էր, նրան ախտորոշել են ոսկորների եւ թոքերի քաղցկեղ։  Երկու տարի անց նա ենթարկվել է կոնքազդրային հոդի փոխարինման վիրահատության։ Անհաջող վիրահատության պատճառով Բրուտուսը կորցրել է աջ ոտքը։

Հաշմանդամությունը նրան չի խանգարել մոդել դառնալ։ 2017 թվականին նա պայմանագիր է կնքել Jag Models գործակալության հետ։  Համագործակցել է Becca Cosmetics, Olay, Chromat եւ այլ ապրանքանիշների հետ։ Mama Cax-ը մասնակցել է Ռիհաննայի Savage x Fenty ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրություններին: Երգչուհին առաջինների թվում է, որոնք մեկնաբանել են մոդելի մահվան լուրը։

Աղբյուրը՝ Theguardian.com



© NEWS.am STYLE