«Streetwear-ը «կմահանա»»․ նորաձեւության գուրու Վիրջիլ Աբլոյի կանխատեսումը՝ 2020թ․-ի համար

14:16   21 դեկտեմբերի, 2019

Off-White-ի հիմնադիր եւ Louis Vuitton-ի տղամարդկանց հավաքածուների գծով կրեատիվ տնօրեն Վիրջիլ Աբլոն հարցազրույց է տվել Dazed ամսագրին, որտեղ կանխատեսել է Streetwear-ի մոտալուտ մահը: Նրա խոսքով՝ դա տեղի կունենա հաջորդ տարի։

«Դեռ քանի մարզաշապիկ, սվիտշոտ եւ մարզակոշիկներ են մեզ հարկավոր։  Կարծում եմ, որ նրանց կփոխարինեն մեր իրական գիտելիքները, անձնական ոճը, վինտաժը․․․ Վինտաժային խանութներում կարելի է գտնել հիանալի հագուստ, որը պետք է պարզապես սկսել կրել։ Նոր իրեր գնելուց նորաձեւությունը կանցնի, մենք կսկսենք դիմել արխիվայիններին», - կարծում է դիզայները։

Վիրջիլ Աբլոն երկար տարիներ աշխատել է Nike-ի հետ՝ ստեղծելով բրենդի սպորտային կոշիկների բացառիկ տարբերակները: Նրա ամենակարեւոր ծրագրերից մեկը հանդիսանում է Champion ապրանքանիշի հետ համատեղ հավաքածուն՝ Չիկագոյի Ժամանակակից արվեստի թանգարանի ցուցադրության համար։



© NEWS.am STYLE