Նախկինում եւ հիմա. ինչպես է հոնքերի ձեւը փոխել աստղային գեղեցկուհիների արտաքինը

20:04   3 հունվարի, 2020

Թվում է, թե մանրուք է, բայց, ամեն դեպքում, շատ մեծ նշանակություն ունի։ Այո՛, խոսքը հոնքերի մասին է. այս փոքր դետալն ի վիճակի է արմատապես փոխել ձեր արտաքինը, ազդել հայացքի ու դեմքի արտահայտության վրա։ Ճիշտ ձեւից կախված է՝ ինչպես է ձեզ ընկալում շրջապատը, ինչպիսի դիմահարդարումը կգեղեցկացնի ձեզ եւ որը կփչացնի ամեն ինչ, ինչ սանրվածք կհամապատասխանի ձեզ։

Այդ հակադրությունն ակնառու երեւում է աստղերի լուսանկարներն ուսումնասիրելու դեպքում, որոնք արվել են տարբեր տարիների։ Հոնքերի ձեւի փոփոխության միջոցով «կախարդական կերպարանափոխություն» են վերապրել Քայլի Ջենները, Քիմ Քարդաշյանը, Ռոուզի Հանթինգթոն-Ուայթին եւ այլք։ Harper’s Bazaar-ը ներկայացրել է ամենաակնառու օրինակները։ Լուսանկարները նայելով՝ հեշտությամբ կարելի է եզրահանգում անել՝ բնականությունը գեղեկացնում է, իսկ նվազագույն միջամտությամբ բնական ձեւերը նորաձեւ են։ Հոնքերի գույնը պետք է առավելագույնս մոտ լինի մազերի գույնին, իսկ գլխավոր միջոցը, որը հարկավոր է օգտագործել, բացառապես անգույն գելն է։

Քիմ Քարդաշյան

Մարգո Ռոբի

Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլի

Սելենա Գոմես

Քայլի Ջեններ

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Harper's Bazaar, Instagram



© NEWS.am STYLE