Ադել Երեմյանը՝ տիկնիկների թագուհի (ֆոտո/վիդեո)

14:42   21 դեկտեմբերի, 2019

Հրաշքների աշխարհից Ալիսան հայկական գծերով, Կիլիկյան որմնանկարներով ամանորյա տոնածառի խաղալիքներ եւ տիկնիկների վարպեստի շատ այլ աշխատանքներ։

Տիկնիկային աշխարհ, մանկության աշխարհ, հեքիաթներ, կախարդություն եւ փոքրիկ ցանկություններ: Յուրաքանչյուր տիկնիկ ունի իր պատմությունը, բնույթն ու տրամադրությունը։  Իսկ թե ինչպես կարելի է նրանց կյանք ներշնչել, գիտի մեր հերոսուհին՝ Ադել Երեմյանը, ով հանդիսանում է հեղինակային տիկնիկների ստեղծողը։  Այսօր նա ապրում է Հայաստանում՝ Գողթ կոչվող գեղատեսիլ վայրում։  Հենց այստեղ է, որ պարզունակ նյութերից ստեղծում են արվեստի իրական գործեր։  Բայց ամեն ինչի մասին հերթով․․․

 

Ռեպորտաժը՝ Հասմիկ Կարապետյանի



© NEWS.am STYLE