«45 տարի միասին»․ Մկրտիչ Արզումանյանը հրապարակել է ծնողների լուսանկարը եւ շնորհավորել նրանց ամուսնության օրվա առթիվ

18:46   21 դեկտեմբերի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված եւ նրա ծնողները։ Սիրված դերասանը հրապարակմանը կից շնորհավորել է ծնողների ամուսնության 45-ամյակ՝ գրելով․ «45 տարի միասին Պապ ջան, մամ ջան միշտ ուրախ լինեք, միշտ մեզ հետ՝ առողջ ու անհոգ…»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը պատկերված էր հայտնի սքեչում կերտած իր կերպարում։ Դերասանը կրում էր սպորտային տաբատ ու կոշիկներ, կապույտ վերնաշապիկ, իսկ հրապարակմանը կից նա գրել էր․ «Խչո, ես քու կյանքին մեռնեմ»։



© NEWS.am STYLE