Լիա Զախարյանի տոնական կերպարը՝ տոնածառի ֆոնին

20:38   21 դեկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին գունավոր բլուզ է կրում, որը համադրել է սեւ, սպորտային տաբատի ու կոշիկների հետ։ Լիան մեղմ շպարով է, հավաքված վարսերով։ Կադրն արված է տոնածառի ֆոնին։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին ռուսերեն լեզվով գրել է․

«Ի՞նչ է քեզ համար Նոր տարին: Ոմանց համար դա տարվա ամենացանկալի տոնն է, մյուսների համար՝ ընդամենը մի քանի հանգստյան օր ստանալու հնարավորություն։  Իսկ ինչ է քեզ համար Ամանորը»:

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին երկար կարմիր բաճկոն էր կրում։ Նա բարձրակրունկ երկարաճիտներ էր ընտրել, կերպարն ամբողջացրել մեղմ շպարով ու պարզ սանրվածքով։ Մեկնաբանությունների հատվածում Լիան մեջբերել էր «Դիսկոտեկա ավարիա» խմբի հայտնի երգից մի փոքր հատված. «Նոր տարին սլանում է մեզ մոտ, շուտով տեղի կունենա ամեն ինչ, կկատարվի այն, ինչ տեսնում ենք երազում»։



© NEWS.am STYLE