Մասնագետի խորհուրդները. վերականգնող դիմակ դյուրաբեկ վարսերի համար

20:33   3 օգոստոսի, 2013

Մազերի համար խնձորի քացախը ոչ միայն ողողելու միջոց է, այլեւ վարսերի համար օգտակար դեղամիջոց: Մի քանի անգամ այն կիրառելուց հետո կարելի է մոռանալ թեփի, մազաթափության եւ վարսերի դյուրաբեկության մասին: Բաղադրատոմսը ներկայացնում է վարսահարդար Հասմիկ Դավթյանը:

Վերականգնող դիմակ դյուրաբեկ վարսերի համար

Մազերի համար խնձորի քացախը նպաստում է ամբողջ մազածածկույթի ամրացմանը: Դրան հարկավոր է ավելացնել նաեւ.

ծաղկային մեղր - 1 թեյի գդալ;

կեֆիր (3.2 %) - 2 ճաշի գդալ;

ճզմած սխտոր - 1 թեյի գդալ:

Հարկավոր է դիմակը հավասարաչափ քսել մազերին, սրբիչով փաթաթել եւ 1.5 ժամ անց լվանալ: Ցանկալի է այս դիմակը գործածել 2 շաբաթը 1 անգամ:



© NEWS.am STYLE