21:39 21 դեկտեմբերի, 2019Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։ Ժաննան կրում է վարդագույն սվիտեր։ Երիտասարդ դերասանուհին մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից Ժաննան գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին total black ոճում էր։ Նա նախապատվություն էր տվել կիպ տաբատին եւ բլուզին։ Ժաննան արձակել էր մազերը եւ արտահայտիչ շպար ընտրել, կերպարն ամբողջացրել սեւ գոտիով։