Սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ․ Եվա Բաղդասարյանը՝ ոճային կերպարում

22:42   21 դեկտեմբերի, 2019

Սերիալային դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոշարքերից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կադրում կրում է սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ, իսկ կերպարը համալրել է ոճային գոտին։ Եվան հրապարակմանը կից մեկնաբանություն չի կատարել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվան ներկայացել էր գրավիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կերպարանք էր ընդունել տոնածառի ֆոնին։ Նա կրում էր սեւ կաշվե կիսաշրջազգեստ, կարմիր երանգի, խորը բացվածքով սվիտեր։ Եվայի վարսերն արձակած էին, նա ընտրել էր նուրբ շպար։



© NEWS.am STYLE