23:39 21 դեկտեմբերի, 2019Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել ու ցույց տվել իր վառ ու հրապուրիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրում դերասանուհին կրում է կարմիր երանգի ուլտրակարճ կիսատաբատ, նույն գույնի բաճկոն, մոխրագույն բլուզ եւ մուգ երանգի կիսաերկարաճիտներ։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է նուրբ ակնոցով։

«Դրական, անմոռանալի, ուրախ և հաճելի հանգստյան օրեր եմ մաղթում Բո-լո-րիս։ Հ.Գ. Չգիտեի վիդեոյի մասին», - հրապարակմանը կից գրել է Հասմիկը։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին ոճային կերպարում էր։ Նա կարճ շրջազգեստ էր ընտրել, որը համադրել էր զոլավոր բլուզի հետ։ Հասմիկը սեւ, երկարաճիտ կոշիկներ էր ընտրել ու պարզ սանրվածք։ Կերպարն ամբողջացրել էր գոտին։ Լուսանկարն արվել էր Մոսկվայում։