Արքայազն Հարրին Սանտա Կլաուսի համազգեստով դիմել է երեխաներին (վիդեո)

13:15   22 դեկտեմբերի, 2019

Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին, ինչպես հայտնի է, որոշել են հեռանալ թագավորական գործերից եւ մեկնել վեց շաբաթյա արձակուրդ: Եվ վերջապես հայտնի է դարձել, թե որտեղ են ամուսինները նշելու Սուրբ Ծնունդը։

Ավելի վաղ ենթադրություններ էին հնչում, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին տոնն ԱՄՆ-ում կնշեն Մեգանի մոր հետ: Այժմ զույգի պաշտոնական ներկայացուցիչը հրապարակել է թագավորական ընտանիքի անդամների ծրագրերը։

Ավելին, համացանցում հայտնվել է զվարճալի տեսանյութ, որում արքայազն Հարրին Սանտա Կլաուսի կոստյումով շնորհավորել է բրիտանական բանակի զոհված ծառայողների երեխաներին:

«Այո, ծնողների կորուստը չափազանց դժվար է։  Բայց ես գիտեմ, որ դուք օգնում եք միմյանց։  Ապագայում ձեղ սպասվում է կախարդական ապագա եւ հեքիաթային Սուրբ Ծնունդ», - երեխաներին է դիմել Սասեքսի դուքսը։

Աղբյուրը՝ DailyMail



© NEWS.am STYLE