Հովազային պրինտով զգեստ․ Ադրիանա Գալստյանը՝ գրավիչ կերպարում

12:36   22 դեկտեմբերի, 2019

Մոդել, դերասանուհի Ադրիանա Գալստյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է շքեղ ու էլեգանտ կերպարում։

Ադրիանան կադրում կրում է հովազային պրինտով զգեստ։ Նուրբ շպարով է, վարսերն արձակված են։ Կերպարն ամբողջացնում են ոճային ականջօղերը։ «Հիշեք, որ աշխարհը տեսնում է, թե ինչ եք դնում այնտեղ, այնպես որ ձեզ պահեք շնորհի եւ շքեղության բարձր մակարդակի վրա», - հրապարակմանը կից գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրում Ադրիանան կրում էր խորը դեկոլտեով, բաց երանգի, քարերով զարդարված երկարափեշ, երեկոյան զգեստ։ Նա վառ, երեկոյան շպարով էր, վարսերը գեղեցիկ հավաքված էին։ Իսկ կերպարն ամբողջացրել էին ոսկեգույն, նորաձեւ ականջօղերը։ 



© NEWS.am STYLE