Ամառային շապիկ, ծաղկավոր կիսատաբատ․ Դիանա Գրիգորյանի ամառային կերպարը

17:36   22 դեկտեմբերի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգում  նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Նա կրում է ճերմակ շապիկ, ծաղկավոր կիսատաբատ։ Դիանան առանց շպարով է, վարսերն արձակված են։ Հաղորդավարուհին հրապարակմանը կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Ամառային բարձր տրամադրությունս փոխանցում եմ Ձեզ՝ իմ շատ սիրելի հետևորդներ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան վանդակավոր տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ բլուզի հետ։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։ Կերպարն ամբողջացրել էր հետաքրքիր աքսեսուարը՝ վզնոցներ։



© NEWS.am STYLE