20:48 22 դեկտեմբերի, 2019Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է նորաձեւ ու ոճային դիմահարդարմամբ։ Աչքի է ընկնում կարմիր շրթներկը, աչքի ներքեւի հատվածում նկարվում է վառ երանգի ստվերաներկ, որն ընդգծել է նրա հայացքը։ Կադրում Տաթեւը ժպտում է, իսկ նրա գրավիչ կերպարն ամբողջացրել են արձակված վարսերը։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին ռուսերեն լեզվով գրել է․ «Սիրիր»։

Օրեր առաջ հրապարակված կադրում Տաթեւը գրավիչ կերպարում էր։ Ոճային փոփոխությունների սիրահար դերասանուհին հրապարակմանը կից գրել էր․ «Քեզ մնաց շատը ու շատից էլ ավելին..մնացի` ես: Ինձ քեզանով կրկնապատկի՛ր...»։