Մահացել է մոդելավորող Էմանուել Ունգարոն

21:02   22 դեկտեմբերի, 2019

87 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի մոդելավորող Էմանուել Ունգարոն, հայտնում է ТАСС-ը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Ունգարոն առողջական խնդիրներ է ունեցել վերջին մի քանի տարիներին։

Նրա հաճախորդներն էին այնպիսի հայտնի դերասանուհիներ եւ առաջին տիկնայք, ինչպիսիք են Կատրին Դենյովը, Իզաբել Աջանին, Ժակլին Քենեդին:



© NEWS.am STYLE