Ուսը բաց բլուզ, վառ շպար․ Իրինա Հարությունյանի նոր լուսանկարը

23:52   22 դեկտեմբերի, 2019

Երգչուհի Իրինա Հարությունյանը միկրոբլոգի իր էջում լինելով ոչ այնքան էլ ակտիվ, այնուամենայնիվ հասցնում է իր երկրպագուներին ու հետեւորդներին ուրախացնել նոր լուսանկարներով, տեսանյութերով։

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Իրինան կադրում կրում է փայլուն կտորից, ուսերը բաց բլուզ։ Երգչուհին վառ դիմահարդարմամբ է, իսկ վարսերը՝ գեղեցիկ արձակված։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրում Իրինան ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նա կրում էր բաց երանգի, խորը դեկոլտեով, մարմինն ընդգրկող  հագուստ։ Երգչուհու կերպարն ամբողջացնում էին սեւ գույնի բարձրակրունկները։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Կյանքն էլ հենց նրանով է հետաքրքիր, որ երազները կարող են իրականություն դառնալ»։



© NEWS.am STYLE