«Սիրտս խառնում է դերասանների բողոքներից». Լեոնարդո դի Կապրիո

12:13   23 դեկտեմբերի, 2019

Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն նշել է, որ իր սիրտը խառնում է կարիերայի վերաբերյալ հոլիվուդյան դերասանների բողոքներից։ Այս մասին նա հայտնել է Deadline պարբերականին տված ծավալուն հարցազրույցում։

Անվանի դերասանն արձագանքել է իր կոլեգաների դժգոհությանը, թե իբրեւ «որքան բարդ է աշխատել կինոարդյունաբերության ոլորտում»։ «Այո՛, սիրտս խառնում է, քանի որ մեր բախտն անհավանական կերպով բերել է անել այն, ինչ անում ենք»,- ընդգծել է դի Կապրիոն։

Ի դեպ, Լեոնարդո դի Կապրիոն ռեփեր Փի Դիդիի 50-ամյակի տոնի vip հյուրերի շարքում է եղել. տոնի կեսերից 45-ամյա դերասանը չի դիմացել եւ որոշել է պարել։

2019թ.-ին դերասանն առաջադրվել է «Օսկար» մրցանակի «լավագույն դերասան» անվանակարգում Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում կատարած դերի համար։



© NEWS.am STYLE