Լիլիթ Բասյանը՝ մեղմ կերպարում

10:39   23 դեկտեմբերի, 2019

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Լիլիթը սեւ հագուստ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել, արձակել մազերը եւ նուրբ շպարով է։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրում Լիլիթը մեքենայի մեջ էր, կրում էր սեւ երանգի կաշվե բաճկոն, մոխրագույն շարֆով ծածկել էր գլուխը։ Նա մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից սննդաբանը գրել էր․ «Եթե դուք սխալներ եք արել, ձեզ մի տանջեք դրանց համար։ Ոչ ոք հրեշտակ չէ, յուրաքանչյուրն իր մեղքն ունի սրտում, կարեւորը՝ հետո չընկնել, այլ գնալ լուսավոր ճանապարհով։ Շնորհակալ եղեք ձեր թշնանիներին, նրանք ձեզ ավելի ուժեղ են դարձնում»։



© NEWS.am STYLE