Մասնագետի խորհուրդները. չոր շամպուն տնային պայմաններում

22:47   7 օգոստոսի, 2013

Չոր շամպուն կոչվող ժամանակակից կոսմետիկ միջոցների հիմքում վաղուց մոռացված բաղադրատոմսեր են: Ինչ-որ մեկի համար այն հատուկ միջոցով շշիկ է, որի պարունակությունը ցողում են մազերին եւ մազարմատներին՝ մաքրելով դրանք: Մյուսների համար այն բնական բաղադրիչներից եւ խոտաբույսերից տնային պայմաններում պատրաստված (կամ դեղատանը ձեռք բերված) խառնուրդ է:

Նախկինում կանայք մազերը մաքրելու համար օգտագործում էին հոսող բաղադրիչներ, օրինակ՝ ալյուր, մանրացված հացահատիկ, օսլա, կակաո, տալկ եւ նույնիսկ մանկական փոշի: Այս միջոցներից ցանկացածը կարելի էր լցնել գլխին, խնամքով մերսել արմատները եւ սանրել: Այդ կերպ մազերը մի քանի ժամ կոկիկ տեսք էին ունենում:

Այսօր մազերը լվանալու այդ «չոր» միջոցը կարելի է պատրաստել նաեւ տնային պայմաններում:

Չոր շամպունի ամենապարզ եւ տարածված բաղադրատոմսը. 1 բաժակ ալյուրը խառնում ենք 1 թեյի գդալ աղին, քսում մազերին, թեթեւակի մերսում մազարմատները եւ մանր ատամներով սանրով սանրում: Օգտագործման հարմարության համար խառնուրդը կարելի է լցնել անցքեր ունեցող աղամանի մեջ:

3 ճաշի գդալ ցորենի թեփը խառնում ենք 1 ճաշի գդալ խնկեղեգի արմատի փոշուն, ինչպես նաեւ 1 թեյի գդալ չորացրած եւ լավ մանրացված կանվալեզվին:

Իսկ չոր շամպունի այս բաղադրատոմսը հատուկ թխահեր աղջիկների համար է: Հարկավոր է 0.5 բաժակ վարսակի կամ ցորենի ալյուրին եւ 0.5 բաժակ կակաոյի փոշու հետ: Նաեւ հաճելի բույր կունենաք:

Կարելի է խառնուրդ պատրաստել նաեւ կոսմետիկ կավից. սեւ, վարդագույն, երկնագույն կամ սպիտակ՝ կախված մազերի գույնից: 1.5 ճաշի գդալ կավը խառնում ենք 0.5 թեյի գդալ սոդային եւ տալկին (կամ մանկական փոշուն):

Չոր խառնուրդի բուրավետ տարբերակ յուղոտ մազերի համար. 1 ճաշի գդալ նուշը, նույնքան հիրիկը մանրացնել եւ խառնել 2 ճաշի գդալ եգիպտացորենի օսլային:



© NEWS.am STYLE