14:45 23 դեկտեմբերի, 2019Երգչուհի Լիլուն կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է ամուսնու հետ. զույգն օրեր առաջ է ամուսնացել։ Կադրում նրանք մեղմ գրկախառնված են։ Լիլուն վառ կերպար է ընտրել՝ վագրային պրինտով շրջազգեստ, սեւ բլուզ։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին լուսանկարներ էր հրապարակել հարսանիքից, որոնք հուզել էին հետեւորդներին։ Կադրերում պատկերված էր նաեւ երգչուհու որդին, որի ձեռքին հետեւյալ գրությունն էր. «Սկզբից ես եմ քեզ սիրել»։ Մյուս կադրերում երգչուհու ամուսինը գրել էր նրա որդուն։ Հետեւորդները շտապել էին դրական մեկնաբանություններ թողնել։