Երեւանում ոսկերիչ Ֆլոր Կլինկերսը բացահայտել է «Մարգարիտի թաքուն առեղծվածը» (ֆոտո)

12:51   2 նոյեմբերի, 2012

Հոլանդիայից Երեւան է այցելել իր մարգարտյա զարդերով հայտնի ոսկերիչ Ֆլոր Կլինկերսը։ Նրա հետ հանդիպումը տեղի է ունեցել Գաֆեսճյան մշակութային կենտրոնում։ Ոսկերիչը պատմել է մարգարտի մասին քիչ հայտնի փաստեր եւ կիսվել բնական ու արհեստական մարգարիտով պատված զարդերի խնամքի մասին խորհուրդներով։

«Կնոջ եւ մարգարտի միջեւ կապը փոխազդեցիկ է։ Նախ, մարգարիտը կնոջը շատ գեղեցկացնում ու նրբագեղ է դարձնում։ Երկրորդ, կնոջ մաշկը մարգարտին տալիս է յուրահատուկ փայլ ու գեղեցկություն, իսկ մարգարիտն էլ, իր հերթին, «ներծծվելով» կնոջ օրգանիզմ, երիտասարդացնում է նրա մաշկը»,-ասել է Ֆլորը։

Հանդիպմանը ներկա էին ոսկերիչներ ու մարգարտի սիրահարներ։ Կլինկերսը նրանց ներկայացրեց նաեւ զարդերի իր նոր հավաքածուն, որը կթողնի Հայաստանում, Գաֆեսճյան մշակութային կենտրոնի Թանգարանի խանութում, որն էլ այսուհետ ոսկերչի զարդերի միակ պաշտոնական ներկայացուցիչը կլինի։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Կլինկերսը կենտրոնի տնօրենին նվիրեց մարգարտապատ ոսկյա զարդ։



© NEWS.am STYLE