12:11 26 հուլիսի, 201355-ամյա Շերոն Սթոունը ներկայում աշխատում եւ հանգստանում է Իտալիայում: Ըստ Daily Mail-ի, աստղը նկարահանվում է իտալական Un Ragazzo D'Oro («Ոսկե տղան») ֆիլմում:


Նկարահանումներից ազատ ժամանակ Շերոնը նավով զբոսնում է: Ամենահաս լրագրողները հոլիվուդյան աստղին «բռնել են» անծանոթ երիտասարդի հետ:



Սթոունը նրա հետ ժամանակ անցկացրել զբոսանավի վրա: Ըստ լրատվամիջոցների, վերջին լուսանկարները վկայում են, որ երիտասարդն աստղի նոր հետաքրքրությունն է:


Ավելի վաղ Սթոունը հայտնվել էր ֆրանսիացի լուսանկարիչների ուշադրության կենտրոնում: Փարիզում նա զբոսնել էր թափանցիկ շապիկով, որը ցուցադրում էր նրա կուրծքը: Ըստ Daily Mail-ի, դերասանուհին արհամարհել է կանացի զգեստապահարանի այնպիսի առարկան, ինչպիսին կրծկալն է: Դերասանուհին այդ տեսքով որդու՝ 13-ամյա Ռոենի հետ գնում էր Փարիզի ռեստորաններից մեկում ընթրելու:
Լուսանկարները՝ Splash News-ի