21:42 23 դեկտեմբերի, 2019Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Ալինան պատկերված է ամուսնու՝ նկարիչ Արայանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Ալինան բաց գույնի զգեստ է ընտրել, հավաքել մազերը, իսկ կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «շնորհավոր Նոր տարի», «շնորհավոր Սուրբ ծնունդ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի, տաք բլուզ էր կրում։ Նա երեկոյան սանրվածքով էր եւ արտահայտիչ շպարով, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ ականջօղեր եւ մատանի։