Մարզեք նստատեղը. Քիմ Քարդաշյանի յուրօրինակ սուրբծննդյան նվերը մայրիկին ու քույրերին

12:14   24 դեկտեմբերի, 2019

Իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը շատերի մոտ ասոցացվում է մարմնի որոշակի մասի հետ, որն, ի դեպ, նրա ընտանիքին եկամուտ է բերում։ Նա կամ կատակով կամ լրջորեն որոշել է, որ մարմնի այդ «յուրահատկությունը» չի խանգարի նաեւ ընտանիքի անդամներին։ Այդ պատճոռով մոդելը բոլոր քույրերին ու մորը հատուկ մարզասարք է նվիրել, որը կօգնի, ինչպես ասում են, Քիմի նման նստատեղ ձեռք բերել։

Քիմի մայրը՝ Քրիս Ջենները նվազագույնը զարմացած էր։ «Վաու, Քիմ։ Սա խենթություն է։ Սա նստատեղի համար մարզասա՞րք է»։

Քիմն Instagram-ի Stories բաժնում գրել է. «Այսպիսի նվեր եմ գնել մայրիկին, քույրերիս ու ինձ։ Հիմա ես մարզվում եմ եւ հույս ունեմ՝ նրանց եւս դուր կգա»։ Քիմը նաեւ ցույց է տվել՝ ինչպես է իր անձնական մարզիրը՝ Մելիսա Ալկանտարան փորձում մարզասարքը։

Ի դեպ, Քիմ Քարդաշյանն այժմ համագործակցում է Մեծ Բրիտանիայի բանակի հետ, ուր որոշել են նոր զինվորներին ծառայության գրավել արտասովոր միջոցով՝ դիմել են միտումների օգնությանը, գրում է Daily Mail-ը։ Փարթամ կազմվածքի շնորհիվ «գովազդային» արշավի հերոսուհին է դարձել Քիմը։ Բրիտանացիները նաեւ հետաքրքիր նշանաբան են մտածել՝ այն մասին, որ բանակում ծառայություն առավել հարգի է, քան լայքերը սոցիալական ցանցերում։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram, Marie Claire



© NEWS.am STYLE